Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո

Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո
12.12.2019 | 13:45

Ոստիկանությունը դատախազությունից ստացել է գրություն, որ չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան՝ ասել է Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։


Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ